Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչը փորձել է քաղաքացու վրա «վաճառել» գործը

Հասարակություն
439c5075f40dbf99c2644ca89d2dc44d

Կաշառք ստանալու պահին «բռնված» ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանի գործն արդեն Հատուկ քննչական ծառայությունում է: ՀՔԾ-ից խոստացել են այսօր հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ։

«Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` քննիչը փորձել է քաղաքացու վրա «վաճառել» գործը կարճելու մասին որոշումը։ Մասնավոր գանգատի հիման վրա խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչին հանձնարարվել էր կարճել գործը, ով որոշել էր օգտվել առիթից եւ իր լիազորությունների սահմաններում կայացրած որոշման համար փող աշխատել՝ պահանջելով 1000 դոլար գործը կարճելու համար:

Ձերբակալված Էդգար Պետրոսյանը, ըստ ilur.am-ի, Մարտի 1-ի գործով «տուժող» ոստիկաններից էր և դատարանում նրա տված կեղծ ցուցմունքների հիման վրա Միսակ Հովակիմյանը, Վարդգես Գասպարին և Հովհաննես Ղազարյանը բավական երկար ժամանակ անցկացրել են կալանավայրում: