Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրագործվել է հայազգի բոլերոնի երազանքը (տեսանյութ)

Հասարակություն
236378828c9916e4878a6be2bde1d971

Երկրի գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը շարունակում է հայազգի բոլերոնների մասնակցությամբ ներկայացումների շարքը։ Այս անգամ Սպարտակ բալետն է։ Բեմում Բավարիայի պետական բալետի առաջատար պարող Տիգրան Միքայելյան է։ Ռուդոլֆ Խառատյանը իր նախաձեռնությամբ փաստորեն իրագործել է հայազգի բոլերոնի մանկության երազանքը` նա վերջապես Սպարտակի դերում է։

Տիգրանը ծնվել ու մեծացել է բալետի պարողների ընտանիքում։ Ինչպես ինքն է ասում, դարձել է պարող հենց Հայաստանում։ Հետո մեկնել է Գերմանիա ու դարձել Բավարիայի բալետի թատրոնի մենապարող։ Տիգրանը վստահեցնում է՝ չնայած մեծ հաջողություններին, Հայաստանում կրկին բեմ դուրս գալու մասին նա մտածել է ամեն օր. «Սա իմ մայր բեմն է, այս հանդիսատեսը ամենաջերմ հանդիսատեսն է»։