Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ ձմեռ է մեզ սպասվում

Հասարակություն
baafb0e561a0ca4bc5837fdfbdcb266f

«Ձմեռը լինելու է ձյունառատ, բայց տաք»,- այսօր տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմային մոտ, տեղումների քանակը նորմայից ավել: Ամենատաք օրերը կլինեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում: Դեկտեմբերի կեսին կդիտվի ջերմաստիճանի անկում`լեռնային շրջաններում մինչև 18-23 աստիճան ցրտի սահմաններում, նախալեռնային գոտիներում մինչև 17-18 աստիճան ցրտի սահմաններում և Արարատյան դաշտում մինչև 10-15 աստիճան ցրտի սահմաններում: Տեղումները կլինեն շատ, լեռնային շրջաններում սպասվում է ձյունածածկ:

Գագիկ Սուրենյանը նկատեց, որ մեր տարածաշրջանում ձմեռները լինում են խիստ տարբեր: Ըստ «Հիդրոմետի»՝ 2014 թվականի ձմեռը իր տաք ջերմաստիճանով նման է լինելու 2010, 2011 թվականների ձմեռներին. «Հունվարին-փետրվարին կդիտվի նորմայից 2-3 աստիճան բարձր ջերմաստիճան, տեղումների քանակը կրկին հունվարին և փետրվարին կլինի շատ: Ձմեռը լինելու է բավականին տաք և չի բացառվում, որ Տավուշի հովիտներում,Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում առանձին օրերին տեղումները դիտվեն անձրևի տեսքով»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է մոտակա օրերին`Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 29-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է Միջերկրակական ծովից ներթափանցած ցիկլոնի գոտում և ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում`ձյան տեսքով: