Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգիշտի Կիվիրյանը մտավ ՀՔԾ

Հասարակություն
f1adc029bc02b17919678421772b9975

Քիչ առաջ կրկին Հատուկ Քննչական ծառայություն մտավ իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը:

Ինչ գործողություններ պետք է կատարվեն՝ Կիվիրյանը տեղյակ չէր։ Նա նշեց, որ ծանուցագիր ստացել է երեկ երեկոյան։ Նրա հետ ՀՔԾ մտան պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը։

«Կա քաղաքական պատվեր՝ խոչընդոտել իմ հասարակական եւ իրավապաշտպանական գործունեությունը, բոլոր ձեւերով պայքարելու ենք այս ապօրինությունների դեմ: Ինձ մտահոգում է այն, որ Հայաստանում բացակայում է արդարադատությունը, իրավապահ մարմինները փոխանակ զբաղվեն տվյալ գործի իրական քննությամբ, իմ դեմ բռնություն կատարած ոստիկաններին պատժելով, զբաղված են իմ դեմ քաղաքական հալածանքներ իրականացնելով»,- հայտարարեց Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։ Սրան ավելի ուշ ավելացել է նաեւ սուտ մատնության հոդվածը՝ իբր նա սուտ տեղեկություններ է տարածել, թե ոստիկանները հարվածել են իրեն Կոմիտաս 5-ի պայքարի ժամանակ։

Այս 2 հոդվածները միասին մինչեւ 10 տարի ազատազրկում են ենթադրում։
Մինչդեռ, Արգիշտի Կիվիրյանը պնդում է, որ իր նկատմամբ են բռնություն գործադրել։