ՀՀ քաղաքացիները ցանկանում են ապրել Եվրոպայում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 25 տոկոսը հնարավորության դեպքում ցանկանում է ժամանակավոր աշխատել եվրոպական երկրներում։ 17 տոկոսը ցանկանում է աշխատել ԱՊՀ երկրներում, իսկ 9 տոկոսը՝ ԱՄՆ-ում, նման երկրներ չկան՝ 45 տոկոս, այլ երկրներ՝ մեկ տոկոս, 8 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։
Սա «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքներն են։
Որ երկրներում կցանկանայիք մշտական բնակություն հաստատել, հարցմանը մասնակցածների 20 տոկոսը պատասխանել է Եվրոպական երկրներում, ԱՊՀ երկրներում՝ 9 տոկոսը, 6 տոկոսը՝ ԱՄՆ-ում, նման երկրներ չկան՝ 59 տոկոս, այլ երկներ հնարավորության դեպքում մշտական բնակության կմեկներ քաղաքացիների մեկ տոկոսը։
«Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հարցմանը մասնակցած քաղաքացիներին տվել է նաև հետեւյալ հարցը՝ ո՞ր արժեքային համակարգն է ավելի մոտ կանգնած Հայաստանի արժեքային համակարգին։ Հարցվածների 49 տոկոսը պատասխանել է, որ ԱՊՀ երկրների (նախկին ԽՍՀՄ), 20 տոկոսը՝ եվրոպական երկրների, 4 տոկոսը՝ այլ, 28 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։