Քաղաքապետարանից բացատրություն պահանջեցին
«Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խումբն այսօր հերթական երթն անցկացրեց ի պաշտպանություն Ծածկած շուկայի:
Նախախորհրդարանի անդամները երթով քայլեցին դեպի Ծածկած
շուկա: Սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը` թույլ չտալով բախում նախախորհրդարանի և Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների միջև:
Նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով` ոստիկանությունը խախտում է իրենց հանրահավաքներ անցկացնելու իրավունքը. «Իրենք մեր սահմանադրական իրավունքն են խախտում կեղծ պատճառաբանություն բերելով, որ դա արվում է մեր անվտանգությունն ապահովելու համար։ Ոստիկանությունը ոչ միայն իր գործառույթները չի կատարում, այլև դրանով հովանավորում է հանցագործության հակված մարդկանց»:
«Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խմբի անդամները շարունակեցին իրենց երթը դեպի Երևանի քաղաքապետարան` կրկին պահանջելով պատասխան տալ Ծածկած շուկայի ապօրինի շինարարության համար: