Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարգացման եվրոպական օրեր - 2013-ի ուղիղ ցուցադրություն

Հասարակություն
8babfe67809e65e657268eeff2edb24f

ԵՄ կենտրոնում առաջին անգամ կլինի Հայաստանում Զարգացման եվրոպական օրեր - 2013-ի ուղիղ ցուցադրություն նոյեմբերի 26-28-ը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, Զարգացման եվրոպական օրերը զարգացման եվրոպացի պրակտիկների և նրանց գործընկերների հավաք է: «Քննարկման նպատակը շահագրգիռ բոլոր կողմերի սրտերն ու մտքերը գրավելն է' խթանելով ներգրավվածությունն ու նպաստելով օժանդակության ավելի բարձր արդյունավետության օրակարգի իրականացմանը», ասաց դեսպանը: Նա ավելացրեց. «Քննարկումը բացառիկ հնարավորություն է տեղեկատվություն տարածելու Եվրոպական զարգացման համագործակցության ջանքերի կոնկրետ արդյունքների մասին»:

Քննարկումների թեմաներն են ներառական և կայուն կրթությունը, Երիտասարդությունը կառավարման ու զբաղվածության համատեքստում, կանանց իրավունքների ու հնարավորությունները ընդլայնումը, նաև ֆիլմի ցուցադրություն: Յուրաքանչյուր քննարկմանը կհետևի բանավեճ տեղում' հարցի հայկական տեսանկյունով:

Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվող Զարգացման եվրոպական օրերը միջազգային հարաբերությունների և զարգացման համագործակցության վերաբերյալ Եվրոպայի առաջնահերթ ֆորումն է: Քննարկման նպատակն է միասնական մոտեցում ձևավորել հարցերի լուծմանն ու ոգեշնչել խորհելու միջազգային համագործակցության շուրջը' բաց և ներառական ձևով:

Մեկնարկելով 2006-ին դրա մասշտաբները մեծացել են նոր ցանցերի հետ կապերի, նոր գործընկերների հետ հարաբերությունների ստեղծման և նոր հարթակների հիմնման միջոցով: