A
A
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՒՅՆ ԴԻՐՔՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշյաին աղյուսակը: Հայաստանի հավաքականը շարունակում է ընթանալ ոչ պատվաբեր 123-րդ տեղում: Չնայած հայ ֆուտբոլիստները ընտրական փուլում 1:3 եւ 0:3 հաշիվներով պարտվեցին համապատասխանաբար Ֆինլանդիայի եւ Չեխիայի հավաքականներին, սակայն այս անհաջողությունները բացասական հետեւանք չեն ունեցել մրցակիցների բարձր վարկանիշի շնորհիվ:
Աղյուսակը շարունակում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում է Ֆրանսիան: Իսկ Հայաստանի առաջիկա մրցակից Ռումինիան նահանջել է 2 հորիզոնականով եւ այժմ 28-րդ տեղում է: