ՄՈՒՏՈՒԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 13-ից Ռումինիայի ֆուտբոլի հավաքականը կսկսի նախապատրաստվել նոյեմբերի 17-ին Երեւանում կայանալիք Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուն, որը հոկտեմբերի 13-ին ներկա էր Հայաստան - Չեխիա հանդիպմանը, այս անգամ նախապատվություն տվել է Ռումինիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց թիվը հրավիրվածների ցուցակում կազմում է 11:
Չնայած Ռումինիայի հավաքականի առաջատար Ադրիան Մուտուն կոկաին օգտագործելու համար ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է 7 ամսով, սակայն հնարավոր է, որ Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության կազմում ժամանի Երեւան` իր խաղընկերների ելույթին ականատես լինելու: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան` նշելով, որ Մուտուի ներկայությունը անհրաժեշտ է հավաքականի ֆուտբոլիստներին: