Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Բեգլարյանը հանդիպեց տաքսիստներին

Հասարակություն
5708672efaa6cdba11011d3e4a2e32d9

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կատարեց իր խոստումը և հանդիպեց տաքսիստների հետ։
Այսօր կեսօրին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ զանգահարելով Գագիկ Բեգլարյանին՝ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հանդիպում էր խնդրել։

«Տաքսիստները հանդիպել են նախարարին, պարոն Բեգլարյանը լսել է նրանց պահանջները և համապատասխան պարզաբանումներ տվել։ Նախարարը տեղյակ էր տաքսիստների վեց կետից բաղկացած փաստաթղթին։ Հանդիպումից հետո, անհատ տաքսու վարորդները կարծես գոհունակությամբ հեռացան»,-«Ա1+»-ին հայտնեց Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը։

Տաքսիստների դժգոհություններին կարելի է ծանոթանալ այստեղ