Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կրթությունն ավագ դպրոցում մեր ուզածը չէ». Բախշյան

Հասարակություն
ed345c539bfd7918a84072977f761aa9

Մարզերի աշակերտների առաջադիմությունը զիջում է Երեւանի աշակերտների առաջադիմությանը, սակայն սահմանամերձ գյուղերի աշակերտները գերազանցում են բոլորին. Ուշագրավ այս փաստերը ներկայացրեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։

2013թ. ԳԹԿ-ն արտաքին գնահատում է իրականացրել 19 ավագ, 41 միջնակարգ եւ 3 պետական վարժարանների 4111 11-րդ դասարանցու շրջանում՝ հայոց լեզու, գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից: Ըստ այդմ, գնահատում իրականացված աշակերտների 47 տոկոսը հայոց լեզու առարկայից ստացել է անբավարար, իսկ գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից բավարար է ստացել աշակերտների 16 տոկոսը: Սա այն դեպքում, երբ
թեստերը եղել են «Ա» մակարդակի /նվազագույն բարդության/:

Որն է նման մակարդակի պատճառը։ Ըստ Անահիտ Բախշյանի՝

«Սա նշանակում է, որ կրթությունն ավագ դպրոցում մեր ուզածը չէ: Հնչեցնում ենք ահազանգը, որ ԿԳ նախարարությունը վերջապես միջոցներ ձեռնարկի, որ կառավարությունը հասկանա՝ հերիք է իրար աչքերի թոզ փչենք: Թող նույնիսկ ցավեցնող քայլեր արվեն: 2000-ից ավելի շրջանավարտ է այս տարի մանկավարժական համալսարանը տվել, ինքս եմ տեսել, որ նրանց մեջ կան պայծառ կադրեր: Ցավոք, այդ երիտասարդների համար դպրոցների դռները փակ են: Նույնիսկ օրենքում դրված պահանջը, որ ուսուցչին պետք է ընտրել մրցույթով, չի գործում»։