Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում նվազե՞լ է ծխողների թիվը

Հասարակություն
ae0818a34da2e7e39b66d71556742c1c

«Հայաստանում արձանագրվող հիվանդությունների 20 տոկոսը ծխախոտի օգտագործման պատճառով է»,- «Ծխելու դեմ օրենսդրությունը, դրա կիրառման խնդիրները և զարգացման ուղղությունները» թեմայի քննարկման ժամանակ լասաց «Լև գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ Լևոն Բաղդասարյանը: Նա նաև հավելեց. «Հայաստանում ծխելու կուլտուրա գոյություն չունի, մինչդեռ այդ գիտակցությունը պետք է ունենան ոչ միայն հասարակությունն, այլև քաղաքային իշխանությունները»։
Քննարկմանը ներկա էր նաև ԱԺ Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով գտնում է, որ ծխելու դեմ միայն օրենսդրությամբ չեն պայքարում, քանի որ ծխախոտից հրաժարվելը նաև քաղաքացիական տրամադրվածության հարց է: ԱԺ պատգամավորի դիտարկմամբ ` հակածխախոտային մի շարք ակցիաները փոխել են հանրության վերաբերմունքը ծխախոտի և ծխել երևույթի նկատմամբ: Նա նաև հույս հայտնեց, որ օրենքի կոշտ կիրառմամբ կարող են հասնել ծխողների թվի նվազմանը. «Պետք է ամեն ինչ անել, որ ավտոմեքենաներում՝ հատկապես երթուղայիններում և տաքսիներում վարորդի կողմից ծխելը բացառվի»:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ Միքայել Մուրադովի խոսքով՝ 2013-ին կազմվել է 350 արձանագրություն, որի 70 տոկոսը վարորդների կողմից ծխելու դեպքերն են : Նա ավելացրեց . «ՃՈ ամեն օր պայքարում է ծխելու դեմ` հայտնաբերելով և արձանագրելով նման դեպքերը, սակայն մեզ պետք է աջակցեն նաև քաղաքացիները»: ՃՈ տեսուչ Միքայել Մուրադովը հիշեցրեց. «Ավտոմեքենաներում ծխելու համար տուգանքի չափը կազմում է 3000 դրամ, երթուղայիններում՝ 5000 դրամ»։
«Հայաստանում ծխելու աճի տենդենց չկա.-հայտարարեց Առողջապահության նախարարության տեղեկատվական և վերլուծական հարցերի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Բազարչյանը,-1998թ.-ի տվյալներով՝ Հայաստանում ծխում էր 16-ից բարձր տղամարդկանց 66 տոկոսն, հիմա՝ 52-53 տոկոսը»։
Բանախոսները համակարծիք են, որ ծխելու դեմ պայքարին պետք է ներգրավի կառավարությունը,այսինքն` պետք է լինի սոցիալական գովազդներ, գիտահանրամատչելի հաղորդումներ ` ծխախոտի վնասակարության մասին, քանի որ նրանք գտնում են` լավ է մեկ անգամ տեսնել , քան մի քանի անգամ պատժվել օրենքով;
Տեղեկացնենք, որ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնում 2014թ.-ի հունվարի 1-ից։