Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրայան Հրիսթեա. Հայաստանը չի կարողանա ստորագրել

Հասարակություն
bcdacaea7dd941b95c922589b2818a03

Սեպտեմբերի 3-ի ՀՀ- ի Մաքսային միությանը անդամագրվելու որոշումից հետո հնարավոր չի, որ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը; Այսօր «Վարշավայից դեպի Վիլնյուս» թեմայով տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։

«Եվրամիությունը հարգում է Հայաստանի ինքնիշխան պետության իրավունքը: Մյուս կողմից Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանին իրականացել բարեփոխումներ, որոնք ուղղված են մարդու իրավունքների և լավ կառավարման ոլորտներին»,-ասաց նա։


Վրաստանը Վիլնյույսում կնախաստորագրի Ասոսացման համաձայանագիրը։ Երեւանում հայտարարեց Բաց հասարակություն- Վրաստան հիմնադրամի ներկայացուցիչ Վանո Չխիկվաձեն ։ Սակայն չի բացառում, որ Հայաստանի Մաքսային միության անդամակցման որոշումը բարդացնում է տարածաշրջանի եվրոպականացումը; Մանավանդ, որ Ուկրաինայի հարցն էլ է օդում կախված։

«Ուկրաինայի որոշման մեջ ակնհայտ է Ռուսաստանի ճնշումը: Երաշխիք էլ չունենք, որ հաջորդը չի լինի Վրաստանը կամ Մոլդովան»,-ասաց նա։

Այնուամենայնիվ , ինչ կստորագրեն ու ինչ համաձայնության կգան այս երկրները Եվրամիության հետ, պարզ կլինի՝ միայն Նոյեմբերի 29-ին Վիլնյուսյան գագաթնաժողովին;