Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարական՝ քաղաքական մեծամասնության դիակի վրայով (տեսանյութ)

Հասարակություն
94d3d168bde2f8b985ac52830d687026

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է 122 հազար մարդ։ Ըստ վիճակագրության ծառայության` սա 12 հազարով ավել է նախորդ տարվա առաջին 9 ամիսների ցուցանիշից։

Մեր համաքաղաքացիները չեն թաքցնում, որ այլեւս ոչ մեկի հետ հույս չեն կապում, միաժամանակ դժվարանում են ասել՝ ինչքանով կլավանա վիճակը, եթե իշխանափոխություն լինի. «Սխալ քաղաքականություն է, բայց դիտավորություն չեմ տեսնում։ Արտագաղթը ներկայիս ստեղծված իրավիճակից ժողովրդի միակ բողոքի ձեւն ա, այդպես է կարողանում պայքարել»։

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը խոստովանում է՝ գնում են, որովհետեւ մարդիկ Հայաստանում քիչ եկամուտներ ունեն։

Միգուցե Տիգրան Սարգսյանը հրաժարակա՞ն տա, քանի որ պաշտոնական բոլոր ցուցանիշներով հատկապես նրա վարչապետության օրոք են մեծացել արտագաղթի ծավալները։ Միայն քաղաքական մեծամասնության դիակի վրայով՝ ակնարկում է Վարդան Այվազյանը. « Տիգրան Սարգսյանի հեռանալը պետք է պայմանավորված լինի քաղաքական մեծամասնության հեռանալով, իսկ քաղաքական մեծամասնությունը ընտրություններով հաղթանակած մեծամասնություն է»։