A
A
Մեկնարկել է դատավորների ժողովը
Այսօր ժամը 16:00-ից մեկնարկել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը։
Օրակարգում ընդգրկված է երկու հարց.
1. Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում ընդգրկելու համար համապատասխան դատավորի ընտրություն։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամի ընտրություն։
Այս մասին տեղեկացնում է Դատական դեպարտամենտի Միջազգային համագործության եւ հասարակության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։