Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերեն ռոբոտաշինություն

Հասարակություն
db256bf4fb9c46d7f6b4190fc96bae36

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական կենտրոնում հրավիրված «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով գիտաժողովին: Գիտաժողովը մեկնարկել է «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգի ցուցադրությամբ:

Նախարարին ու գիտաժողովի մյուս հյուրերին ներկայացվել է դպրոցական լաբորատորիայի հնարավորությունները և այն կրթական գործընթացում ներդնելու հեռանկարը: «Նաիրի» լաբորատորիայի պատասխանատուները հավաստիացրել են, որ ռոբոտատեխնիկայի կրթական մեթոդաբանությունն այժմ փորձ է արվում դարձնել հայերեն: Ներկայումս ռոբոտիկայի խմբակներ գործում են հանրապետության 55 դպրոցներում, որոնցում ներգրավված է 900 աշակերտ: Սակայն այդ ցուցանիշը կարող է առավել մեծ լինել, եթե դպրոցները կարողանան ձեռքբերել համապատասխան լաբորատորիաներ՝ ինչը խմբակներ բացելու առաջին կարևոր նախապայմանն է:

ՀՀ ԿԳՆ