A
A
«ՀԷՑ»-ից 41 հոգի կդառնա գործազուրկ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 41 աշխատակից 2 շաբաթ հետո կդառնա գործազուրկ:
Ընկերության Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը լուծարվում է:
Այսօր աշխատակիցները տնօրեն Ալեքսեյ Բիբինից փորձում էին պարզել, որն է իրենց հեռացման պատճառը:
Դեպարտամենտի աշխատակիցներին հատկապես զայրացնում է այն փաստը,որ տնօրենը որոշումը կայացրել է միանձնյա, իսկ այսօր հայտարարում է, թե այս լուծարումը աշխատանքի կարգավորման նպատակով է:
Աշխատակիցները չեն պատրաստվում համակերպվել այս որոշման հետ եւ պայքարելու են աշխատանքը չկորցնելու համար ցանկացած ճանապարհով։
Բայց մինչ այդ նրանք շտապեցին աշխատանքի, որպեսզի էլեկտրաէներգիայի մատակարարման խափանում չլինի։