Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագաչափի համար էտել են ծառը

Հասարակություն
1d5784ddc8ab0ea49d7485e7761264d5

Մամուլում հրապարակված մի լուրի կապակցությամբ, ըստ որի՝ Ագարակում արագաչափը «թաքցրել են», ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել. «Կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31.850 կմ-ին Ագարակ գյուղի տարածքով անցնող հատվածում տեղադրված 5.23.1 «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշանի շրջակայքում թեև առկա են եղել ծառերի թփեր, սակայն դրանք որևէ կերպ չէին կարող խոչընդոտել ճանապարհային նշանի տեսանելիությանը։ Այն տեղադրված է հաստատված նորմերին համապատասխան և բավարար չափով տեսանելի է տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Նմանատիպ պնդումները բացառելու նպատակով այդ նշանի շրջակայքում կատարվել է թփերի սանիտարական էտում»։