Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴՀԿ կենտրոնական վարչության կոչը

Հասարակություն
cda3de50f6546b8a33ba4be8c5e20667

ՍԴՀԿ կենտրոնական վարչության կոչը

Յառաջիկայ շաբաթ, Նոյեմբեր 28 ին պիտի կայանայ Հայաստանի Համահայկական Հիմնադրամի 16-րդ տարեկան հեռուստամարաթօնը՝ «Դէպի Արցախ» խօսուն նշանաբանով:
Հեռուստամարաթօնի և անոր զուգընթաց այլ դրամահաւաքներէն գոյացած հասոյթը պիտի ուղղուի՝ մեր ժողովուրդի համար չափազանց կարևոր ռազմավարական նշանակութիւն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինութեան:
Արցախի հիւսիսային հատուածը Հայաստանին կապող այս զարկերակը ոչ միայն պիտի նպաստէ Արցախի անվտանգութեան ամրապնդման, այլ պիտի խթանէ՝ իրար կապուող երկու հատուածներու քաղաքներուն և գիւղերուն տնտեսական զարգացումն ու աճը:
Արդ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան անունով, կոչ կ'ուղղենք, աշխարհի չորս ծագերուն վրայ ապրող մեր հայրենակիցներուն, խանդավառութեամբ և առատաձեռն ոգիով մասնակցիլ դրամահաւաքի զանազան միջոցառումներուն, որպէսզի մեր միասնական ջանքերով իրականութիւն դառնայ այս կարևորագոյն ծրագիրը:

Մենք հզօր ենք միասին:

ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութիւն