«ՇԻՐԱԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբին հրաժեշտ կտա Գյումրիի «Շիրակը», որը 28-րդ տուրում 1:3 հաշվով զիջեց «Կոտայքին», որը նույնպես պայքարում էր իր տեղը ուժեղագույնների կազմում պահպանելու համար: Անկախացումից հետո «Շիրակը» Հայաստանի բոլոր առաջնություններում դարձել էր մրցանակակիր եւ Հայաստանի ամենատիտղոսավոր թիմերից մեկն է: Սակայն ընթացիկ մրցաշրջանում այդ ավանդույթը ոչ միայն խախտվեց, այլեւ թիմը հայտնվեց 1-ին խմբում:
Գյումրեցիների անհաջողությունը հիմնականում կապված է ֆինանսական խնդիրների հետ: Մրցաշրջանի սկզբից թիմը չունենալով անհրաժեշտ միջոցներ, չկարողացավ ինչպես հարկն է նախապատրաստվել առաջնությանը, բացի այդ ֆուտբոլիստները իրենց հասնալիք չնչին աշխատավարձը ամիսներով չէին ստանում:
Ամեն դեպքում բացառված չէ, որ Գյումրին 2005թ. չզրկվի մեծ ֆուտբոլից, քանի որ առաջնության մասնակիցների թիմը կարող է հասցվել 10-ի, որի դեպքում «Շիրակը» կրկին կկարողանա հանդես գալ բարձրագույն խմբում: