Կովսականցիներիը մտադիր չեն լքել իրենց բնակավայրերը
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչների մեծ մասն այստեղ հայտնվել են 1994 թ.ից հետո՝ վերաբնակեցման ծրագրով:
Նրանց զգալի մասն այսօր սոցիալապես անապահով է` աշխատանքի բացակայության պատճառով: Բնակիչներն այստեղ գոյատևում են հիմնականում խանութներից պարտքով առևտուր անելու միջոցով։ Թամար Նիկոյանը, ով միաժամանակ եւ խանութի տերն է եւ վաճառողուհին՝ կատակով ասում է, թե բարեգործությամբ է զբաղվում. «Մինիմալ աշխատավարձ ա, ոնց պետք է ապրեն մինչև հաջորդ ֆինանսավորումը , իհարկե ապառիկով, նիսյան գործում է, մարդիկ 4-5 երեխա ունեն»։
Կովսական քաղաքում բնակիչներին ամենից շատ մտահոգում է այն փաստը, որ մանկան ճիչ հազվադեպ է հնչում։ Երիտասարդ ընտանիքները խուսափում են երեխա ունենալ։ Տեղի մանկական բուժքույր Նարինե Կարապետյանին անհանգստացնում է ծնելիության նվազումը.«Մյուս թվերի համեմատ այս տարի շատ քիչ ա։ Անցած թվերին ունեցել եմ 100, 70 ծնունդ, այս ամսվա կտրվածքով 42 երեխա է ծնվել»։
Անկախ դժվարություններից և խնդիրներից, կովսականցիները չեն ցանկանում և մտադիր չեն լքել իրենց բնակավայրերը։