A
A
Այլեւս դատավոր չէ
Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները:
Այս մասին փոխանցում է Դատական դեպարտամենտը։
Հրամանագրում մասնավորապես նշված է՝ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները»