Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական մարմինները քաղաքացու դեմ են դուրս եկել (տեսանյութ)

Հասարակություն
34be4d2642bfb3174e19cd092b41e579

Մարդու գույքը հանցավոր կերպով օտարվել է իր հարազատների ձեռքով, իսկ նախաքննական մարմինն ասում է հանցակազմ չկա

Նախագահականի մոտ նստացույց և հացադուլ հայտարարած Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց, որ իր դեմ դուրս են եկել պետական մարմինները։ Խուդոյանը պապենական կտակի կեղծման մեջ մեղադրում է ոչ միայն հարազատներին, այլև պետական մարմիններին։ Խուդոյանն իր դեմ կատարվածը որակում է որպես տնտեսական հանցագործություն. «Ինձ մոտ այնպիսի ծայրահեղ վիճակ է, իմ դեմ դուրս են եկել պետական մարմինները:

Ես և իմ փաստաբանը ինքնաբացարկի հայտարարություն ենք մշակել, իսկ դատավոր Մելքոնյանը չի էլ քննարկել այդ ինքնաբացարկը»։
Աշոտ Խուդոյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ պատկերը շատ տխուր է, որովհետև մինչև հիմա ընդդեմ Խուդոյանի նրա հարազատներն արդեն որոշակի գործողություններ կատարել են:

Փաստաբանը նախաքննական մարմնին խորհուրդ տվեց պարզել, թե ինչպես է քրեական գործ հարուցվելու, քանի որ մարդու գույքը հանցավոր կերպով օտարվել է իր հարազատների ձեռքով, իսկ նախաքննական մարմինն ասում է հանցակազմ չկա: «Քաղաքացիական գործ է գնում, բայց այս կարգի գույքային իրավունքների վերաբերյալ գործը պետք է դառնա քրեական գործով քննման առարկա», - ավելացրեց Սաֆարյանը։

Աշոտ Խուդոյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ում նա ներկայացրել է իր բողոքը, հանձնարարել էր վերադաս դատախազին պատշաճ ուսումնասիրել բողոքում նշված հանգամանքներն ու այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ դատական անարդարությունների դեմ պայքարող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը հինգերորդ անգամ էր նստացույց հայտարարել նախագահականի մոտ: Քաղաքացին պահանջում է, որ բացահայտեն այն «հանցագործներին», որոնք, իր խոսքով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից գողացել են իր պապի կտակն ու կեղծել այն: