Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեդիան սրում է ազգամիջյան կոնֆլիկտները». Media.am

Հասարակություն
e52cd926fee4dbbca4bd1c9ca1c8e7ad

Կոնֆլիկտաբան Արտակ Այունցը media.am-ում գրում է.

Հետեւելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ կարող եմ ասել, որ մեդիան հիմնականում սրում է ազգամիջյան կոնֆլիկտները: Մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով լրատվությունը հիմնականում ուղղված է իրավիճակը թեժացնելուն:

Լրատվամիջոցներով շատ հազվադեպ կարելի է տեսնել որեւէ նորություն կամ մեկնաբանություն, որը միտված լինի խաղաղասիրական տեսակետ ներկայացնելուն:
Մեդիան իրականացնում է պրոպագանդա՝ ներկայացնելով խնդրի վերաբերյալ իշխանության մոտեցումը, որտեղ փոքր է հնարավորությունը՝ բացահայտելու կամ ներկայացնելու իրական վիճակը:

Տուրք տալով ձեւավորված կարծրատիպերին, ընդհանուր բացասական մթնոլորտին՝ մեդիան փորձում է հակամարտող կողմին ներկայացնել միայն բացասական կողմից եւ հանդես գալ ազգայնական դիրքերից, ինչը ոչ միայն չի նպաստում հակամարտության տրանսֆորմացիայի հիմքերը դնելուն, այլեւ ընդհակառակը՝ ավելի է ամրապնդում այսօրվա բավական թեժ մթնոլորտը՝ կապված հակամարտության հնարավոր վերսկսման հետ:

Շարունակությունն այստեղ