Արգիշտի Կիվիրյանը պայքարելու է
Արգիշտի Կիվիրյանը վրդովված է. իր դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը փաստորեն շարունակվում է։ Բանն այն է, որ նոյեմբերի 13-ին, երբ Արգիշտի Կիվիրյանը վերջին անգամ եղել է ՀՔԾ-ում, իրեն հայտնել են քրեական գործի ավարտի մասին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Արգիշտի Կիվիրյանը ու հավելեց. « Փաստորեն ինձանից հետո իրենք որոշել են վերսկսել քրեական գործի վարույթը։ Նպատակը, ըստ իրենց, լրացուցիչ քննչական գործողություններ կատարելն է»։ Սակայն իրական նպատակը, ըստ Կիվիրյանի, այլ է, սակայն որն է դա՝ դժվարանում է պատասխանել. «Այս քրեական գործը իմ դեմ՝ տեղով կոմեդիա է, սարքված գործ է, իմ դեմ բռնություն են կատարել, հետո էլ քրեական գործ են հարուցել էլի իմ դեմ՝ փոխանակ պատժեն մեղավորներին»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Կիվիրյանը ավելացրեց, որ ցանկացած պարագայում ու ցանկացած տեղ ինքը եւ իր փաստաբանները շարունակելու են պայքարը, իր խոսքերով՝ աբսուրդի դեմ.
«Իրենք պետք է իմանան, որ իրենց բոլոր ապօրինությունների համար պատասխան տալու օրը գալու է»: