Նախարարը չի կասկածում, որ դժգոհողներ կլինեն
Մոսկվայի պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղը կլինի լավ մրցակից մեր բուհերին: Կարծում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը;
«Չեմ բացառում, որ որոշ բուհերի կողմից կլինեն դժգոհություններ, որովհետեւ նրանց պոտենցիալ դիմորդները կգնան Մոսկվայի պետական համալսարանմասնաճյուղ: Բայց մենք սպասարկում ենք գլոբալ շահ, եւ էականը կրթության որակն է»,-ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը՛
Արմեն Աշոտյանի ասելով, վերջերս Մոսկվա յցի ժամանակ, ռեկտորի հետ արդեն հստակեցվել են մանրամասները. «Հուսով ենք շուտով կլինի համաձայնագիրը, այն կունենա չորս-հինգ ֆակուլտետ»:
Արմեն Աշոտյանը կարծում է նաեւ, որ Հայաստանը հետաքրքիր կրթական հանգույց կարող է դառնալ տարածաշրջանում: Ավելին մարքեթինգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնարավոր է ավելի շատ արտասահմանցի ուսանողներ գան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում սովորելու: