Վանաձորցիները չուզեն, չեն անի
Հայաստանում չկա այնքան գիտամանկավարժական պոտենցիալ, որքան, որ ԲՈՒՀ կա մեր երկրում: Այսօր այս մասին հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` ադրադառնալով մարզերում բուհերի միավորման խնդրիn. "Միակ լուծումը բուհերի կոնսոլիդացոմն է: Ես կարծում եմ, որ դա խնդիր չի: Հավաստիացնում եմ, ոչ մի ուսանող այս գործնթացի արդյունքում չի տուժի': Նախարարը սակայն չբացառեց, որ այդ գործընթացի արդյունքում կլինեն կրճատումներ: Նա հավաստիացնում է` բուհերի միացումը վանաձորցիների պահանջն ու ակնկալիքն է:"Եթե վանաձորցիներն, իրոք, չեն ուզում այդ բարեփոխումները, մենք չենք անի դա",-ասաց Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նշեց նաեւ, որ բուհերի շենքերի վաճառքի մասին խոսակցություններն առնվազն ծիծաղելի են, քանի որ իրենք չեն պատրաստվում վաճառել Վանաձորի ոչ մանկավարժականի եւ ոչ էլ պոլիտեխնիկի շենքերը: Այս երկու բուհերը նախատեսվում է միացնել;