Աշոտյանն` ի հեճուկս չարակամների
"Սորոսի" կատարած հետազոտության արդյունքները քաղաքական ենթատեքստ ունի:
Այս մասին այսօր հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի պատվերով արված զեկույցին: ԿԳ նախարարը չհերքեց, որ քննադատությունների մի մասը տեղին էին, բայց ընդհանուր առմամբ, նախարարի գնահատմամբ, գույները խտացված էին, դատողություններն էլ ` միակողմանի.«Այդ հետազոտության մեջ ակնհայտ կողմնապահություն եւ պրոֆեսիոնալիզմի բացակայություն կա, դիսբալանս կա իրականության եւ տրված գնահատականների միջեւ»:
Արմեն Աշոտյանը նկատում է` նույն զեկույցը կարելի է գրել Եվրոպական երկրների իննսուն տոկոսի մասին, փոխելով միայն երկրի անունը:
Արմեն Աշոտյանն վստահ է, որ այդ զեկույցին ամենալավ պատասխանը արդեն արձանագրված փաստերն են. «Բոլոնիայի քարտուղարությունը աշխատացնելու ֆունկցիան. 47 երկրների կրթության նախարարներ վստահել են հենց մեզ»: Նախարարը հավելեց նաեւ, որ "ի հեճուկս չարակամների, այսօր Հայաստանի նկատմամբ եվրոպական բուհերի կողմից համատեղ կրթական ծրագրերն անելու հետաքրքրություն կա":