ՄԿՈՒ-ներում ներառական համակարգ կկիրառվի
2014 թվականից առաջին անգամ արհեստագործական ուսումնարաններում փորձարարական նպատակով ներդրվելու է ներառական կրթական համակարգ, այս մասին այսօր հայտարարեց ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:
Ծրագիրը կմենարկի Երևանիի և Գյումրիի մեկական ուսումնարաններում:
Ռոբերտ Աբրահամյանը, խոսելով միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի բարեփոխումների մասին, վստահեցրեց նաեւ, որ 2014 թվականին 50 տոկոսով պետական պատվերի ավելացում է նախատեսվում, ինչը ենթադրվում է, որ ՄԿՈՒ հաստատություններում ուսանողների թվի աճ կգրանցվի. ՙ2014 թվականից ուժի մեջ է մտնում 12-ամյա երաշխավորված պարտադիր կրթության համակարգը՝ անվճար հիմքով, որը ներառում է նաև արհեստագործական ուսումնարանները և միջին մասնագիտական կրթական հաստատությունները»:
Արդյո՞ք դա նշանակում է, որ հիմնական դպրոցն ավարտած ցանկացած երեխա, կարող է ուսումնարանում կամ քոլեջում ըստ իր նախասիրության ստանալ անվճար մասնագիտական կրթություն, վարչության պետը պատասխանեց. «Միջին մասնագիտական կրթական հաստատություններում ընդունելությունը կատարվում է ըստ սովորողների ավարտական փաստաթղթերի՝ ատեստատների գնահատականների՝ մրցութային կարգով: Եթե պետական պատվերով հատկացված տեղերը տվյալ մասնագիտության համար տվյալ հաստատությունում սպառվում են, անվճար կրթության համար սովորողը պետք է դիմի այլ հաստատություն: Սակայն համակարգում վճարովի ուսման հնարավորությունը ևս ամեն դեպքում մենք համակարգում կպահենք»։
Ռոբերտ Աբրահամյանը վստահեցնում է Հայաստանում արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ ավարտողների 60 տոկոսը 6 ամսում կարողանում է գտնել աշխատանք: Աշխատանք գտնողների 45 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ:
Խոսելով մասնագիտությունների պահանջարկի մասին Ռոբերտ Աբրահամյանը նշեց, որ այստեղ աշխատաշուկայի իրական պահանջարկը միշտ չէ, որ համընկնում է ուսանողների իրական նախասիրություններին.
«Օրինակ շինարարական և ճարտարագիտական մասնագիտությունները ՝պատշար, դարբին, նորոգող մասնագետ, փայտագործ, համարվում են ծերացած, երիտասարդները չեն նախնտրում դրանք: Փոխարենը բավական մեծ է տուրիզմի և սպասարկման ոլորտի մասնագիտությունների պահանջարկը»