Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանդելով, ուր պիտի հասնենք». hraparak.am

Հասարակություն
694a05ec4f8ab2e0f7c2b63cd9521408

Այսօր առավոտյան ժամը 11:00-ից մեկնարկել է Ճարտարապետների միության համագումարը։

Ըստ hraparak.am-ի՝ միության նախագահի ընտրության իրավունք ունեցողների թիվը 438 հոգի է։ Համագումարին ներկա են 230-ը, 50 տոկսից ավելի, նշանակում է ընտրությունը կկայանա:
Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը բավական սուր ելույթ ունեցավ: Նրա խոսքով` միություններին հասցրել են գյուղական ակումբների մակարդակի։


Մինասյանն անդրադարձավ նաև անճաշությանը. «Փակ շուկան մեր ամոթն ու խայտառակությունն է, մենք անզոր գտնվեցինք դրա դիմաց: Այդ արժեքը հասցրինք ծխախոտի կրպակի մակարդակի: Զվարթնոցի հին շենքի համար պայքարել ենք և շարունակելու են պայքարել: