A
A
Պատշգամբի հարթակն ընկել է
Նոյեմբերի 16-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 53 շենքի 9-րդ հարկի պատշգամբի հարթակը պոկվել և ընկել է: Զոհեր ու տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։