Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա՝ ընդդեմ կուտակային հիմնադրամների

Հասարակություն
316fe74706238b27accb418d9d60bef3

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության և որոշ ԱԺ պատգամավորների ջանքերի շնորհիվ վաղը՝ նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ բաղադրիչներ։

Հիշեցնենք, 2014թ.-ի հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն ՊԱՐՏԱԴՐՎԱԾ են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխանցել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո ետ ստանալու պայմանով:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնությունը կոչ է անում նշված օրը՝ ժամը 12:00-ին, հավաքվել ԱԺ-ի մոտ և սատարել նախաձեռնությանն աջակցող պատգամավորներին:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնություն