Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոփի-փեյսթի» դեմ պայքարն օրենքի ուժ է ստացել. Media.am

Հասարակություն
22d9c95c5b5565d375f65c58572ea5c3

2013 թվականի նոյեմբերի 9-ից ուժի մեջ են մտել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումները, որոնք կարգավորում են էլեկտրոնային կայքերից նյութերի վերարտադրման կարգը եւ պայմանները:

Օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ «Տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին:

Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարատադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութներից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշելը պարտադիր է»:

Մանրամասն՝ այստեղ