A
A
Վերջին հույսը Սերժ Սարգսյանն է
Արցախբանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղի կառավարիչ Զոհրապ Ավետիսյանն ընդունել է «Տոնուս» շինարարական կազմակերպությունից խաբված բնակիչներին, լսել նրանց, սակայն ոչինչ չի պատասխանել։
Բնակիչների վերջին հույսը Սերժ Սարգսյանն է. նրանք ասում են, որ միայն Սերժ Սարգսյանի միջամտությամբ կարող է հարցը լուծվել։
Այս պահին բնակիչները հուսահատ վերադառնում են Կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք՝ Դավթաշեն 2-րդ թաղամասի նորակառույց շենքի բնակիչներն այսօր Կառավարության շենքի մոտ էին. նրանք պահանջում են, որպեսզի «Տոնուս» շինարարական կազմակերպությունը, որը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին, իրենց տրամադրի օրինական ճանապարհով ձեռք բերած բնակարանները։
Կարդացեք նաեւ այստեղ