Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արայիկ Պետրոսյանին պատանդ են պահում»

Հասարակություն
1fe11bcdd5d3d417bc6ff8d0d392fd9e

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության համար մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգվել է եւս երկու ամսով։

 Նրա պաշտպան Նորայր Նորիկյանը համարում է, որ գործը մտել է փակուղի։

«Նախաքնություն իրականացնող մարմինը ձախողել է իրական մեղավորներին բացահայտելու գործընթացը», - ասաց նա՝ նշելով, որ 8 ամիս է՝ իրավապահ մարմիններին չի հաջողվում այդ հարցում շաշափելի արդյունքների հասնել։

Արայիկ Պետրոսյանի մյուս պաշտպանը՝ Գիվի Հովհաննիսյանն էլ ասաց, որ իր պաշտպանյանլին առանց որևէ փաստի են կալանքի տակ պահում։

« Նախաքննությունը հենց սկզբից սխալ տարբերակով է ընթացել, մեղադրել են Արայիկ Պետրոսյանին այն բանի համար, որ սպանողը նույնպես վարել է «Նիվա» մակնիշի մեքենա», - ասաց Գիվի Հովհաննիսյանը։

Փաստաբանները տեղեկացրացրին, որ բաց նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և հանդիպում խնդրել, որպեսզի ներկայացնեն իրենց բոլոր մտահոգությունները։

«Մենք այն կարծիքին ենք, որ Արայիկ Պետրոսյանին որպես պատանդ են պահում»,-ասաց Նորայր Նորիկյանը։

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի վարչական շենքի դիմաց սպանվել է համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Հանցագործության կատարման կասկածանքով կալանավորվել է նրա համագյուղացի Արայիկ Պետրոսյանը, ով շուրջ ութ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ