Խաբված բնակիչներն ուզում են գրավել «Արցախբանկը»
Դավթաշեն 2-րդ թաղամասի նորակառույց շենքի բնակիչներն այսօր Կառավարության շենքի մոտ էին. նրանք պահանջում են, որպեսզի «Տոնուս» շինարարական կազմակերպությունը, որը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին, իրենց տրամադրի օրինական ճանապարհով ձեռք բերած բնակարանները։
Կազմակերպությունը, սակայն, սնանկ է ճանաչվել, շենքը գրավ է դրված «Արցախբանկում», վերջինս էլ բնակիչներից պահանջում է վճարել 1 քմ-ի դիմաց 900 դոլար։ Սակայն խնդիրն այն է, որ բնակիչներն արդեն իսկ վճարել են իրենց բնակարանների համար՝ 1 քմ-ի դիմաց 400-500 դոլար, եւ վճարել են արդեն գումարի 90 տոկոսը։ Հիմա ամեն ինչ սկսվում է նորից, պարզվում է՝ բնակիչներն իրենց բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, եւ բանկը բնակիչներին 2-րդ անգամ վաճառում է իրենց իսկ բնակարանները։
Խոսքը վերաբերում է 180 բնակարանի, եւ այդ բնակիչներն այս պահին Կառավարությունից երթով գնում են բանկը գրավելու։