Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գծատերերը պահանջում են թանկացնել ուղեվարձը

Հասարակություն
740946c3452e4660f3933d4a964aaf28

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, մի շարք երթուղային գծերի տերեր, գլխավոր մասնագետներ այսօր երթով գնացել էին դեպի Երևանի քաղաքապետարան` իրենց բաց նամակը հանձնելու քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Մենք դժգոհ ենք քաղաքապետի կողմից ձևավորված ուղեվարձի վերանայմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներից: Մեր հաշվարկներով` ստացվում է 200 դրամից մի փոքր ավել ուղեվարձ, մենք պատրաստ ենք սահմանել 150 դրամ ուղևորի համար և 50 դրամ էլ որ քաղաքապետարանը կամ կառավարությունը լրավճարում կատարի»,- ասաց Հրանտ Եղիազարյանը: Այս մասին հայտնում է Հետքը: