Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջեցին

Հասարակություն
88a64b9c1cfd737f5993670f33e38d58

Օրեր առաջ Շանթ Հարությունյանի սկսած հեղափոխությունը ավարտին հասցնելու համար Ազատամարտիկները կոչ են անում բոլոր քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ։

Թեեւ ազատամարտիկները երեկ խոստացել էին այսօր պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականն ու նրան գահընկեց անելու իրենց ուղիները մատնանշել, սակայն փոխարենն այսօր հնչեցրեցին միավորվելու կոչեր։

Այսօր Ազատության հրապարակում էին նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն իր ներկայությունը հիմնավորեց մշտապես ազատամարտիկների կողքին լինելու հանգամանքով։

Ժառանգության անդամ Արմեն Մարտիրոսյանը լիովին կիսում է ազատամարտիկների մտահոգությունները եւ գտնում, որ բացի նրանցից, հրապարկում պետք է միավորվեն նաեւ քաղաքական ուժերի ղեկավարները:

Ազատամարտիկների այսօրվա հավաքն ավարտվեց 2008թ. ՀԱԿ ի հայտնի կոչով՝ «Պայքար, պայքար մինչև վերջ»: