A
A
Ո՞րն է մեր փրկությունը
«Ռուսաստանը մեր հայրենիքն է: Ռուսաստանը սփյուռք չէ»,- Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տարեդարձի կապակցությամբ կազմակերպած շքերթի ժամանակ ասաց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։Ընկեր Թովմասյանի գլխավորությամբ ամբողջ Կոմունիստական կուսակցությունը բարձր է գնահատում Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մաքսային Միությանն անդամակցելու մասին։ Ըստ կոմունիստների՝ դա է Հայաստանի միակ փրկությունը. «Այդ միությունը անկախ նրանից սովետական կկոչվի, թե մաքսային, Հայաստանին օդի պես պետք է»։
Նշենք, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տարեդարձի կապակցությամբ ՀՀ Սոցիալիստական շարժումը կազմակերպել է շքերթ, ծաղիկներ դրել Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի արձանների մոտ: