Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանի հերթական ձախողումը

Հասարակություն
b919785bbcf1a133b482f06f6068c198

Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթի ամփոփումը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ, ընթացել է երկու փուլով ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Արդյունքում հանձնաժողովը կրկին հաղթողներ չի գտել` մրցույթում 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ չկան, սակայն նույն հանձնաժողովի որոշմամբ երեք խրախուսական մրցանակների են արժանացել 3 աշխատանքներ, որոնց հեղինակներն են ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը և Ստեփան Դավթյանը, Վարդան Ֆենեսյանը, Արմեն Հայրապետյանն ու Միխայիլ Ավետիսյանը, ինչպես նաև Մոսկվացի ճարտարապետ Վահագն Վերմիշյանն իր մասնագիտական խմբի հետ:

Քաղաքապետարանից Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով օգնական Անահիտ Եսայանը տեղեկացրեց, որ մրցույթի հիմնական նպատակն էր գաղափարներ հավաքագրել, ինչը արել են, հավելյալ դեռ կտեղեկացնեն:

Հիշեցնենք, որ մրցույթը հայտարարելիս քաղաքապետարանը, անդրադառնալով նպատակներին, նշել էր. «Ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին»:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման համար 5 ամսվա ընթացքում ներկայացվել էր ընդամենը 13 աշխատանք: Բաց մրցույթն արդեն 5-րդ անգամ ձախողվում է: Մինչ այս այն բուռն քննադատության ալիք էր բարձրացրել: Բազմաթիվ ճարտարապետներ պնդում են, որ սա քաղաքապետարանի հեթական բիզնես նախագիծն է: