Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերի 5-ի ձերբակալվածներից մեկը հացադուլ է հայտարարել

Հասարակություն
2a2dffceb7661e2496352e96cbc2ddad

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ կատարած 20 ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանն այսօր առավոտից հացադուլ է հայտարարել։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը:
«Երեկ ինձ հայտնեցին, որ նա իրեն հասցեագրված հանձնուկը չի ստացել և այսօր որոշել է հացադուլ անել։
Ավետիս Ավետիսյանը արդար դատաքննության համար պահանջում է քննության ժամանակ ապահովել հասարակական սեկտորի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայությունը»,-ասաց պարոն Իսկանդարյանը:
Սուրեն Իսկանդարյանի խոսքերով, բացի Ավետիս Ավետիսյանից, այլ հացադուլավորներ չկան։