Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունը պարտավոր է վճարել մեր գումարները»

Հասարակություն
5fcb5aaa13ea3cf4988e4c67ff5184a4

«Պետությունը պարտավոր է մեզ վճարել 1 մլն դրամ»,- այսօր այս պահանջով Կառավարության շենքի մոտ էին Ավտոդողերի գործարանում աշխատած և աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները։ Նրանցից յուրաքանչյուրի գումարը կազմում է 500 հազարից 1մլն դրամ։

«Ավտոդողերի գործարանում աշխատած քաղաքացիները, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել, պետք է ստանան իրենց գումարները, յուրաքանչյուրը՝ մոտ 1 մլն դրամ։ 1979թ. մինչ օրս գումարները հավաքվել են և չեն տալիս։ Սկզբում գործարանն էր պարտավորություն ստանձնել վճարել գումարները, սակայն չի տվել։ Այնուհետև գործարանի վաճառքից հետո պետությունն է պարտավորվել, սակայն չի տալիս՝ պատճառաբանելով , որ գումար չկա»,- ասաց Ավետիսյան Շուշանը, ում ամուսինը աշխատանքի ընթացքում կորցրել է ձեռքի երեք մատը։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքերով, այսօր 80 աշխատակիցներից մնացել են ընդամենը 5-ը, մնացածը մահացել են։
«Այս հինգի գումարներն էլ պետությունը չի ցանկանում տալ, այսօր այն հույսով ենք եկել, որ կառավարությունից գոնե մեկը կիջնի ու կլսի մեզ, բայց ոչ մեկին էլ չի հետաքրքրում քաղաքացիների խնդիրները»,-նշեցին բողոքի ակցիա իրականացնողները։