A
A
Գրողների միությունը նախագահ ունի
Քիչ առաջ ավարտվեց գրողների միության նախագահի ընտրությունը: Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով միության նախագահ է ընտրվել ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը՝ 199 ձայնով: Թեկնածուներից Հովիկ Հովեյանը հավաքել է 100 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4, 7 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Թեկնածուները շնորհավորել են նորընտիր նախագահին: Գրողների միությունը ունի 520 անդամ: