Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաձայնագիրը ՄՄ անդամակցության արդյունք է

Տնտեսություն
97813622cf67eeda2cc0799d5dc2fcb9

Երևանի քաղաքի և Լենինգրադի մարզի առևտրաարդյունաբերական պալատների միջև այսօր ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ էլ ավելի են սերտանում ու ջերմանում, և այս համագործակցության համաձայնագիրը հենց դրա արդյունքն է. «Սա մի քայլ առաջ է մեր տնտեսական հարաբերություններում։ Ներդրումների ու փոխադարձ օգնության դեպքում մենք ցանկացած կրիզիսային իրավիճակ կկարողանանք հաղթահարել»։

Լենինգրադի մարզի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ռաշիդ Իսմայիլովը նշեց. «Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի հայտարարությունը նոր փուլ է մեր հարաբերությունների համար։ Ես լավատես եմ ու համոզված եմ, որ մեր համագործակցությունը կնպաստի երկուստեք հաջողություններին։ Կլինենք միասին, կլինենք ուժեղ»։

Լենինգրադի մարզի գործարար պատվիրակությունը Երևանում կմնա հոկտեմբերի 15- 18-ը՝ ծանոթանալու մեր երկրի առևտրաարդյունաբերական ոլորտի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին։