Քննարկվել են Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ:
Վարչապետը ողջունել է պարոն Կուրտիի այցը Հայաստան, հիշեցրել, որ մինչ այս մի քանի անգամ հանդիպելու ու քննարկումներ ունենալու հնարավորություն են ունեցել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության շարունակականությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է զբոսաշրջության ոլորտում կապերը խորացնելուն միտված ծրագրերը:
Կոսովոյի գործող վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ընդգծել, որ տպավորված են Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով։ Այս առումով, Ալբին Կուրտին կիսվել է Սերգեյ Փարաջանովի թանգարան այցի իր տպավորություններով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարների շուրջ: