Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Առաքելյանը դատավորին գիրք նվիրեց (տեսանյութ)

Հասարակություն
d95f5106619f00f98fb3625002982213

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստին լսվեցին կողմերի ճառերը։

Ամբաստանյալներն իրենց ելույթներում հիմնականում ներկայացնում էին բոլոր այն փաստերը, որոնք պետք է հիմք լինեն դատարանի համար վճիռը կայացնելիս։

«Չնայած ամբողջ հասարակությունը միանգամայն հասկացել է, որ այս գործն ունի քաղաքական դրդապատճառներ՝ այս քրգործով դատավճիռ իրականացնելը որեւէ հիմք չունի»,- հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը՝ հավելելով, որ դատարանը կատարում է քաղաքական պատվեր, հակառակ դեպքում չէր մերժի հայտնի մարդկանց ստորագրություններով միջնորդությունը՝ փոխելու Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:

Տիգրան Առաքելյանն իր պաշտոնական ճառն սկսելուց առաջ հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ իմ ճառից է կախված այս դատավճիռը»։ ՀԱԿ ակտիվիստը հավելեց նաեւ, որ կուզեր այս գործի հանգուցալուծման մասին ժպիտով խոսել. «Մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, ոչ ոք չգիտի, թե ով վաղը ինչով կզբաղվի: Ես ուզում եմ արդարություն լինի: Ազատության մեջ հայտնվելով՝ արդարություն չեմ գտնի»: Նա նշեց, որ դատախազին չի էլ ուզում անդրադառնա, նրա անունն անգամ չի ուզում տալ: Տիգրան Առաքելյանի ճառից հետո հնչեցին բուռն ծափողջույններ։

Նիստի վերջում Տիգրան Առաքելյանը անկախության տոնի կապակցությամբ դատավոր Եվա Դարբինյանին գիրք՝ քրեական դատավարության մասին՝ նշելով, որ դա իրենց կայացնելիք վճռի հետ կապ չունի:

Դատավճիռը կհրապարակվի երկուշաբթի օրը: