Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքական գործոնը նվազում է Լիբանանում

Հասարակություն
6558fa0da298319506229067a54c9c7a

«Լիբանանում թուրքական գործոնը նվազում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Նրա խոսքով՝ Միջին Արևելքը բավականին խորը ճգնաժամի մեջ է, որտեղ ապրում են շատ կազմակերպ հայ համայնքներ, որոնք հաճախ վերածվում են քաղաքական գործոնի։

Ըստ նրա՝ Թուրքիան այսօր մեծ ներգրավվածություն ունի սիրիական խնդրում, թեև պաշտոնական Անկարան և Դամասկոսը լարված հարաբերությունների մեջ են, քանի որ Թուրքիան ֆինանսավորում է հակակառավարական ուժերին։

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ Անկարան, զգալով, որ իր շահերը վտանգված են Լիբանանում, որոշում է կայացրել հեռացնել իր զորքերը Լիբանանի հարավից, Բեյրութում փակել իր մշակութային և լեզվական կենտրոնները. «Կան արդեն տեղեկություններ, որ այդ տարածքում տեղակայվելու է հայկական զորախումբ, որը կժամանի Հայաստանից», - ավելացրեց նա։

Շահեն Գանտահարյանը տեղեկացրեց, որ Լիբանանը միակ արաբական երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ուստի Թուրքիան դժվարանում է հակահայկական քաղաքականություն իրականացնել Լիբանանում։

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը դժվարացավ կանխատեսումներ անել սիրիական կոնֆլիկտի հանգուցալուծման վերաբերյալ՝ նշելով, որ սիրիական հարցը միայն ներսիրիական չէ, այլ աշխարհաքաղաքական։