Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փնտրվում է տեղ՝ Կ. Երիցյանի արձանի համար

Հասարակություն
b1b4e2a6b620dba9a4258a935171bba3

Արդեն 3 տարի է՝ «Կիմ Երիցյան» ՀԿ նախագահ Լեւոն Բարսեղյանը ցանկանում է Երեւանի կենտրոնական հատվածում կանգնեցնել հայտնի դերասանի արձանը։ Սակայն տարբեր պատճառաբանություններով Երեւանի քաղաքապետարանը մերժում է:

«Մեզ պատասխանում են, որ երբ բոլորի արձանները կառուցվի, այդ ժամանակ էլ կկառուցվի նաեւ Կիմ Երիցյանինը,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Կիմ Երիցյան» ՀԿ նախագահ Լեւոն Բարսեղյանը։ -Նոյեմբերի 22-ին լրանում է Կիմ Երիցյանի ծննդյան 83- ամյակը, եւ ցանկանում էին, որ մինչ այդ տեղը որոշված լիներ, եւ դրանից հետո նոր որոշվեին մնացած հարցերը»։ Լեւոն Բարսեղյանի խոսքերով՝ իր առաջարկն այն է, որ բոլոր մեծերին հարգենք, դա կլինի Կիմ Երիցյանը, թե մյուսները. «Ամեն մեկը իր դերն ու նշանակությունն ունի»։

ՀԿ-ն արձանի տեղադրման համար որեւէ ակնկալիք չունի կառավարությունից, արձանի տեղադրման բոլոր ծախսերը հոգալու են բարերարները։ 
Երեւանի քաղաքապետարանը, սակայն ՀԿ-ին առաջարկել է Կիմ Երիցյանի անվան դպրոց -ստուդիա հիմնել եւ արձանը տեղադրել դպրոցի ներսում։

«Բայց մեր ուզածը դա չէ, ցանկանում ենք տեղ հատկացնել փոքր կենտրոնում, որպեսզի կարողանանք բրոնզե հուշարձանը կառուցենք եւ տեղադրենք»,- եզրափակեց Լեւոն Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ 2010 թ դեկտեմբերի 26-ին 80 տարեկան հասակում մահացավ վաստակավոր արտիստ Կիմ Երիցյանը։