Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործը Արագածոտնի դատախազի ագահության արդյունք է» (տեսանյութ)

Հասարակություն
2bf0e7a81f53bb98cf7a6f861b916a34

«Ո՞վ է եղել ղեկին». այս հարցի պատասխանը արդեն 5 տարի է՝ չի գտնում պատասխան:
Ամեն ինչ տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ Կոտայքի մարզի բնակիչ Մկրտիչ Դանիելյանը Երևան գալու նպատակով սպասելիս է եղել երթուղայինի, երբ համագյուղացի Գագիկ Հովսեփյանն իր «Մերսեդես Ե 300» մեքենայով անցնելիս է եղել ու առաջարկել է տեղափոխել Մկրտիչին։

Ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում եղել են վիրավորներ և զոհեր: Գագիկ Հովսեփյանը սկզբում խոստովանել է, որ մեղավոր է, բայց դատաքննությունը դեռ չսկսած հրաժարվել է իր ցուցմունքից՝ասելով, թե ղեկին ինքը չի եղել, այլ Մկրտիչ Դանիելյանը ու մեկնել է Ռուսաստան: Սկսվել է դատաքննություն, որի արդյունքում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մկրտիչ Դանիելյանին դատապարտել է 7 տարի ազատազրկման: Այսօր Մկրտիչ Դանիելյանը ստորագրությամբ, երկրից չհեռանալու պայմանով ազատության մեջ է:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը համոզված է, որ այս գործը ներկայիս Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանի ագահության արդյունք է. «Իրան թվում է, թե գումարներ են էս գործում խաղացել ու իրան չեն հասել, սա ամենաթողություն է, անարխիա»,- նշում նա: Մկրտիչ Դանիելյանը վրդովված նկատում է. «Ես վթարից հետո դարձել եմ անաշխատունակ, դեռ պետք ա նաև պատիժ կրեմ, ինչի՞ համար, ինչքան մարմին կար դիմել ենք, ես նախագահ եմ ընտրել, որ ոչ թե Ստրասբուրգում եսիմ ինչերից խոսա,այլ պաշտպանի արդարությունը»: Գործը այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում:

Մկրտիչ Դանիելյանի ընտանիքը դեռ չի կորցրել հույսը: Նրա քույրը՝ Լուսինե Դանիելյանը, վերջում հավելեց, որ ինքն ու իր եղբայրը ՀՀԿ անդամ են, ընտրություններին եղել են հանձնաժողովի նախագահ ու 87 տոկոս ապահովել նախագահի համար, ով այսօր չի ցանկանում անգամ լսել իրենց. «Աղաչում եմ նախագահին՝ ընդունել ու տեր կանգնել իր սեփական դատական համակարգին»,-արցունքը աչքերին եզրափակեց նա: