Ինտերնետը՝ ինֆորմացիայի առաջնային աղբյուր
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը (ՀՌԿԿ) սոցհարցում է անցկացրել՝ պարզելու համար հայաստանցիների լրատվական նախասիրությունները, պատկերացումներն ու ակնակալիքները մեդիա դաշտից:
Հարցումն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում՝ ներառելով 1421 չափահասների պատասխանները:
Պատասխանների մշակումն ու դասակարգումը թույլ է տալիս նաեւ, համեմատելով 2011թ.-ի եւ 2013թ.-ի տվյալները, պարզել, թե որքան են փոփոխվել մեդիայի անկախության մասին պատկերացումները, վստահությանն ու գրաքննության ընկալումը:
Համեմատելով 2011 եւ 2013 թվականների հասարակական կարծիքը՝ կարելի է նկատել, որ հարցվողներից շատերը, որպես ինֆորմացիայի աղբյուր, ավելի շատ դիտարկում են ինտերնետը (նախկինում 6%, այս տարի՝ 17%), քան հեռուստատեսությունը (նախկինում 90%, այս տարի՝ 79%):
Մանրամասներն ու գրաֆիկները՝ այստեղ